Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին, ժամը 01.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 90 TT 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ռ. Ա., ծնվ. 1992 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Շտապօգնության աշխատակիցները ուղևոր Ա. Ա.-ին (ծնվ. 1994 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. ծուխ չի նկատվել:




Լրահոս