ԵԽԽՎ-ն Ղարաբաղյան խնդրի էության ըմբռնում ցուցաբերեց. Մեթյու Բրայզա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ԵԽԽՎ ընդունած բանաձևը հստակ էր և հավասարակշռված, որը արտացոլում էր եվրոպական կառույցի կողմից հարցի խորը ըմբռնումը: Այս մասին «Вестник Кавказа»-ի հետ հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասի հարցով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

«Բանաձևը Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իրավական կարգավիճակի հաստատման կոչ է անում, կոչ է անում անհապաղ դադարեցնել շփման գծում զինված բախումները: Այդ գործառույթներն ընդգծում են Հելսինկիի հռչակագրի 3 հիմնական տարրերը, որոնց վրա պետք է հիմնվի տվյալ կոնֆլիկտի կարգավորումը՝ պետություների տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու ուժերի կիրառման դադարեցումը»,-նշել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել նրան, որ ԵԽԽՎ-ում քննադատում են Ռուսաստանի կողմից ռազմական մատակարարումը Հայաստանին: «ԵԽԽՎ փաստաթղթում ասվում է, որ Հայաստանը հրաժարվում է այդ հարցի շուրջ համագործակցել քաղաքական հարցերով Կոմիտեի հետ»,-հավելել է դիվանագետը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան             




Լրահոս