Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իսկական աստղ է դարձել Վարշավա ավիաճանապարհորդության ժամանակ: Տասնյակ զբոսաշրջիկներ լուսանկարվել են հայտնի քաղաքական գործչի հետ, փոխանցում է Obozrevatel-ը:
Էկոնոմ դասի ուղևորների հետ լուսանկարները Սաակաշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես միշտ ակտիվ շփում օդեսցիների հետ ինքնաթիռում: Այս անգամ Վարշավայի ճանապարհին»,-կիսվել է Սաակաշվիլին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում է, Օդեսայի նահանգապետը տեղական ընտրությունների ժամանակ ընտրական տեղամաս էր եկել հեծանիվով: