«Խնդրում եմ, ասեք` քանի՞ մարդ է փողոց դուրս եկել և «Ոչ»-ին պաշտպանել». Հրանուշ Հակոբյանի խոսքով` իրենք ընտրություն չեն կեղծում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում կլինի իր հարազատ Գեղարքունիքի մարզում և կիրականացնի քարոզչություն:

Անդրադառանալով «Ոչ»-ի շարժմանը և այն դիտարկմանը, որ այս կերպ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել, Հակոբյանը նշեց, որ դրանք ծեծված թեմաներ են: «Իսկ ով ասեց` չփոխվող սահմանադրության դեպքում հնարավոր չէ դա: Նոր Սահմանադրության պայմաններում ինքը չի հավակնում նախագահ լինել, որի մասին հայտարարել է», – ընդգծեց նա:

Հարցին` ինչու են մարդիկ կասկածանքով վերաբերվում փոփոխություններին, Հակոբյանը նշեց. «Ես ել հետևում եմ «ոչ»-ի միտինգներին: Խնդրում եմ, ասեք` որտե՞ղ են այն ահռելի «ոչ»-երը որ դուրս են եկել փողոց և պահանջում են չընդունել այդ Սահմանադրությունը: Կան անտարբերներ, կան չեզոքներ, կան ակտիվ երկու թևեր, բայց խնդրում եմ ուսումնասիրեք և տեսեք, քանի՞ մարդ է փողոց դուրս եկել և «Ոչ»-ին պաշտպանել»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս