Պռոշյանի գյուղապետի սպանության գործով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի հետագա նախաքննությունը կիրականացնի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:




Լրահոս