Շահած տոմսի լուսանկարը ֆեյսբուքում հրապարակելով՝ աղջիկը կորցրել է իր շահումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալուհին առաջին անգամ որոշել էր խաղալ ձիարշավի ժամանակ և 20 դոլար էր դրել ձիու վրա, որի հաղթանակի շանսերը եղել են 101-ը 1-ի: Ձին առաջինն է տեղ հասել, և աղջիկը 825 դոլար է շահել:

Դրանից հետո աղջիկը որոշել է շահած տոմսի լուսանկարել և տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, որն էլ ճակատագրական սխալ եղավ:

Սոցցանցում նրա ընկերներից մեկը տեսնելով շահած տոմսը, հասցրել է տպել տոմսի կոդն ու աղջկա փոխարեն ստացել է գումարը:

Աղջիկը դիմել է ոստիկանությանը, որտեղ նրան պատասխանել են, որ հաջողվել է հայտնաբերել, թե որտեղից է ստացվել շահումը, սակայն դեռևս չեն պարզել, թե ով է եղել չարագործը:




Լրահոս