Կլոպը գոհ է «Ռուբին»-ի դեմ խաղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը  գոհ է «Ռուբին»-ի դեմ խաղից և հաղթանակից: Նա հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունը շատ կարևոր մրցաշար է համարում:

«Գոհ եմ խաղի ընթացքից: Արդյունքն ինձ բավարարում է: Արդեն 4 շաբաթ է` աշխատում եմ «Լիվերպուլ»-ում: Դա բավական է, որպեսզի թիմն իմը անվանեմ: Եվրոպայի լիգան շատ կարևոր է մեզ համար: Ցանկանում ենք որքան հնարավոր է առաջ գնալ»,- նշել է Կլոպը:




Լրահոս