Մարկո Ռոյսը չի օգնի «Բորուսիա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսն ազդրի մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Թոմաս Տուխելի գլխավորած թիմին «Շալկե»-ի հետ Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում:

26-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի նաև Ֆրանսիայի և Հոլանդիայի թիմերի հետ Գերմանիայի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները: Սպասվում է, որ Ռոյսն ապաքինված կլինի արդեն նոյեմբերի 20-ին՝ «Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության հերթական տուրի հանդիպմանը:




Լրահոս