Life and Stile հայտնի թաբլոիդի տեղեկությունների համաձայն՝ բրիտանական արքայական ընտանիքում մեծ սկանդալ է հասունանում: Արքայազն Հարրին շուտով ապօրինի երեխայի հայր կդառնա. փոխանցում է 7days.ru-ն:
Ինչպես հաստատում են արևմտյան ԶԼՄ-ները, Հարրին կամուսնանա երեկույթներից մեկի ժամանակ պատահական ծանոթացած ընկերուհիներից մեկի հետ: Աղջկա անունը չի նշվում, միայն հայտնի է, որ նա շիկահեր է և ընդամենը 19 տարեկան:
Life and Stile-ը հաստատում է, որ թագուհին զայրացած է. արքայազն Հարրին մտադիր է ամուսնանալ իր երեխայի մոր հետ:
Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատում չեն հաստատել այդ տեղեկությունները:
Եթե Հարրին ամուսնանա իր երեխայի մոր հետ, ապա ստիպված կլինի հրաժարվել արքայազնի տիտղոսից, քանի որ իրավունք չունի ամուսնանալ առանց թագուհու թույլտվություն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան