Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող մատուռի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ցեխի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և դիմացի անվադողերով կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ «ՎԱԶ-2106» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան ցեխի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ճամփեզրից:

Ջրափրկարարներն ավտոմեքենան ուղղել են և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս