«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում փոխանցումներ կատարել հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում փոխանցումներ կատարել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնադրամին: Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ հայրենակիցներ

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն ունի քարոզչական հիմնադրամ:

Հիմնադրամը ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ այլ օրենքներով սահմանված կարգով ստեղծվել է «Ժառանգություն» կուսակցության անունով:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում աջակցել «Նոր Հայաստան»-ի հիմնադրամին, որպեսզի հնարավոր լինի «Նոր Հայաստան»-ի խոսքը ժողովրդին հասցնելու նպատակով վճարել եթերաժամերի համար, դահլիճներ վարձակալել և տպագրել ու տարածել թռուցիկներ և այլ քարոզչական նյութեր:

Համոզված եղեք, որ «Նոր Հայաստան»-ի հիմնադրամին ցուցաբերած ձեր աջակցությունն ուղիղ ներդրում է ոչ միայն դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաքվող մեր հայրենակիցների հաղթանակի մեջ, այլև մեր երազած Նոր Հայաստանի հիմքում:

ՀՀ Կենտրոնական բանկում բացված Հիմնադրամի հաշվեհամարն է՝ 1003005000049:

Եվրոյով, ԱՄՆ դոլարով և Ռուսական ռուբլով փոխանցումների ժամանակ խնդրում ենք կիրառել հետևյալ բանկային տվյալները.

c




Լրահոս