20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Այս լուրն Armlur.am-ի հետ զրույցում հաստատեցին բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ Armlur.am-ն վաղ տեղեկացրել էր, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատվել էր պատժի հետագա կրումից հոկտեմբերի 22-ին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդությունը` Ս. Քոչարյանին ազատ արձակել հիվանդության հիմքով։
Հիշեցնենք նաև, որ ազատամարտիկը մահապատժի էր դատապարտվել 1995թ.՝ Հայաստանում իրանահպատակ ադրբեջանցու սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: