Ցմահ դատապարտյալի բողոքը բավարարվեց մասնակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է քննվեր ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի պաշտպանի` Ռոբերտ Ռևազյանի բողոքի քննությունն` ընդդեմ Գլխավոր դատախազության կայացրած որոշման:

Քիչ առաջ նախագահող դատավոր Բեկթաշյանը հայտնեց, որ որոշում է կայացվել հայցը բավարարել մասնակի: Գլխավոր դատախազությունը պարտավոր է վերացնել Ս. Քոչարյանի խախտված իրավունքները:

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ Սողոմոն Քոչարյանի միակ դուստրը` Սյուզին, մարտի 1-ին 19 տարեկան հասակում ինքնասպանություն էր գործել: Armlur.am-ի հետ զրուցում Սողոմոնի մայրը` Զինո Քոչարյանը, հայտնեց, որ աղջկա` այդ քայլին գնալու պատճառը պարբերաբար հնչող սուտն էր, թե հորը շուտով բաց կթողնեն:

Լուսանկարը՝ hetq.am-ի




Լրահոս