
Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Շալկեին»:
Խաղը բավականին թեժ էր, և «Բորուսիան» հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
«Բորուսիա»-ի կազմում գոլերը հեղինակեցին Ս. Կագավան, Մ. Գինտերը, Պ. է. Օբամեյանգը, «Շալկե»-ի կազմում` Կ. Հունտելարը:
Նշենք, որ գոլային փոխանցման հեղինակ դարձավ նաև Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: