ԱՄՆ-ում տասնյակ ավտոմեքենաներ գետնի տակ են անցել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպքը տեղի է ունեցել Միսիսիպի նահանգի Մերիդիան քաղաքում` ռեստորանի ավտոկայանատեղիում, փոխանցում է Lifenews-ը:

Ռեստորանի հաճախորդները զրկվել են տրանսպորտային միջոցներից: 12 ավտոմեքենա մի քանի վայրկյանի ընթացքում բառացիորեն գետնի տակ է անցել:

Քաղաքային վարչության հասարակության անվտանգության բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի պատճառները դեռևս չեն հաստատվել, սակայն հավաստիացրել է, որ այն փլուզման հետևանք չէ:

Փլուզման տարածքի լայնությունը մոտ 10 մ է, երկարությունը՝ 120 մ, իսկ խորությունը` ավելի քան 4,5 մ է կազմում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս