ԳԻՐԱՆՈՒՄ Է ԺԱՄ ԱՌ ԺԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար , «Քոմեդի քլաբ»-ի նախկին անդամ Արտաշ Սարգսյանը չի կարողանում հարաժարվել ուտելիքից, նույնիսկ խիստ դիետա պահելուց հետո նա նորից գիրացել է:Մի քանի ամիս խիստ սննդակարգի էր հետեւում, բայց երբ սկսեց սնվել ըստ ցանկության,  նորից գիրացավ: Եւ գիրանում է նա ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ:   Գիրացած հեռուստաաստղին օրեր առաջ նկատել են ընկերոջ ծննդյան տոնին: Նա դարձել էր հազիվ ճանաչելի: Նույնիսկ ընկերներից մի քանիսը հումորով հարցնում էին. «Աղջի՞կ է լինելու, թե՞ տղա»: Տաշի խոսքերով` ինքն ընդամենը մի քանի կիլոգրամ է ավելացել, որ ոչ մի ահավոր բան չկա դրանում, պետք է միայն հաճախել սպորտդահլիճ ու քաշ գցել: Սակայն նա լուրջ անհանգստացած է այս խնդրով, դրա համար էլ արդեն դիմել է մի բուժհաստատություն, որպեսզի օգնեն իրեն ազատվել ուտելիքի հանդեպ մոլուցքից:




Լրահոս