Շատ սիրուն բաներ եք ասում, բայց մեր քաղաքացիները նախընտրում են թռչել Թբլիսիից, դա փաստ է. Վարդան Այվազյանը` էկոնոմիկայի փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ավարտվեց 2016թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այսօր ներկայացվեցին էներգետիկ ոլորտին տրվող հատկացումները:

Երբ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացնում էր իրենց գերատեսչությանը տրամադրվելիք գումարներն ու ծրագրերը: Վերջինիս հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը և անդրադաձավ ավիատոմսերի գներին և այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են թռչել Թբիլիսիից:

«Շատ սիրուն բաներ եք ասում, բայց մեր քաղաքացիները նախընտրում են թռչել ոչ թե «Զվարթնոց»-ից, այլ 300 կմ հեռու գտնվող Թբիլիսիից, դա անառարկելի փաստ է: Մեր դեսպանություններն ունեն ներկայացուցչություններ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, ներդրումների ծավալին նրանք նպաստո՞ւմ են, թե՞ ոչ: Արդյոք ունե՞ք հետադարձ կապ, թե որքան ՓՄՁ օգտվեց արտոնյալ ծրագրերից, խորհրդատվությունից, և դա ի՞նչ ազդեցություն ունեցավ, արդյունք տվե՞ց, թե՞ ոչ:  Ի՞նչն ենք մենք քիչ անում, սաղովս մի բան անենք, որ այդ «տուրիզմ» ասվածը, որը համակարգաստեղծ ոլորտ է, կայանա ու աճ ունենա», – նշեց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ 2018-ի համար նախարարությունը կանխատեսում է ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշռի բարձրացում մինչև 40 տոկոս, ՓՄՁ թվաքանակի ավելացում՝ նվազագույնը 5 տոկոսով:  Վարդան Այվազյանն արձագանքեց. «Մի հատ թվերով ասեիք, էլի, ուղղակի ներդրումների ծավալների չափը, որովհետև էսքան արտոնություններ ենք տալիս, բյուջեից ծախսեր են արվում այդ ուղղությամբ»:




Լրահոս