Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան: Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր:

Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։

Նոյեմբերի 10-ը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։




Լրահոս