Հարավկովկասյան երկաթուղում ավարտվել է գծի, էներգամատակարարման և կապի համակարգերի աշնանային զննումը: Ամենամյա այս զննման նպատակն է երկաթուղու կայուն աշխատանքի և գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:
Զննման ընթացքում ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին երկաթուղային գծանցների, արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացմումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:
Արդյունքում բացահայտվել է խախտումների, դիտողությունների և թերությունների էական կրճատում: Նշենք, որ 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀԿԵ-ում գծի գնահատականը կազմեց 96 միավոր՝ 4 միավորով բարելավելով նախատեսված ցուցանիշը: Իսկ վերջին 3 տարիների ընթացքում գծի գնահատականը կրճատվեց 3 անգամ, ինչը հավաստում է գծի տեխնիրկական վիճակի էական բարելավումը:
2015 թվականի 10 ամիսների ընթացքում երկաթուղում սահմանվել է 190 սահմանափակում՝ 2014-ի 362-ի դիմաց:
Փոխադրումների տնօրինությունում բացահայտված թերությունների հիմնական մասը վերաբերվում է աշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը, աշխատանքի տեխնոլոգիաների պահպանմանը, ազդանշանային, կենտրոնացման և արգելափակման սարքերի աշխատանքի խափանման դեպքերում աշխատողների գործողությունների կատարելագործմանը:
Ռելսակոճային ամրակների անբավարար վիճակի պատճառով՝ զննման ընթացքոմ անբավարար գնահատական էր ստացել Մասիս-Երասխ երկաթուղային հատվածը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի որոշմամբ, այս հատվածում լրացուցիչ ստուգում կիրականացվի:
Աշնանային ստուգատեսի ընթացքում ուշադրության կենտրոնում էր ձնամաքրման տեխնիկան և դրա պատրաստությունը աշխատանքին ձմեռային շրջանում: Ներկա պահին տեխնիկան ամբողջությամբ պատրաստ է:
Նման հանձնաժողովային զննումներն երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, և ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը: