Ինչու ինքնաթիռի ուղևորներին պարաշյուտներ չեն տրամադրում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի մոտ հարց է ծագում` ինչո՞ւ ինքնաթիռների ուղևորներին ապահովագրված լինելու համար փրկարարական պարաշյուտներ չեն տրամադրում: Այդ դեպքում յուրաքանչյուրը կիմանար, որ որևէ շանս կարող է լինել ինքնաթիռի վթարից փրկվելու համար:

Վիճակագրության համաձայն՝ ինքնաթիռը տրանսպորտային փոխադրամիջոցներից ամենաանվտանգ տեսակն է: Սակայն երբ ինքնաթիռը կործանվում է, զոհերի թիվը միշտ մեծ է լինում: Եվ այս դեպքում պարաշյուտը ելք չէ, և ահա թե ինչու.

1. Պարաշյուտը նույնիսկ փակ վիճակով մեծ տարածք է զբաղեցնում: Հնարավոր է, որ ուղևորներից շատերը համաձայնվեն ուղևորվել առանց ուղեբեռի` փոխարենը վերցնելով պարաշյուտը:

2. Ենթադրենք, թե պարաշյուտ կա, սակայն տվյալ դեպքում ի՞նչ պետք է անեն ծերերն ու հղիները, ովքեր, քիչ հավանական է, որ նման թռիչք կկատարեն:

3. Ինքնաթիռը 10-11 կմ բարձրության վրա է, և եթե դուք փորձեք թռնել պարաշյուտով, ապա պարզապես չեք կարող շնչել:

4. Արագությունը, որով թռչում է ինքնաթիռը, հավասար է ժամում մոտ 800-900 կմ:

5. Պարաշյուտները թանկ հաճույք են:

6. Իհարկե, եթե ինքնաթիռը սկսի ընկնել, չի հաջողվի խուսափել խուճապից: Եվ դժվար կլինի սառը դատողություն ցուցաբերել և օգտագործել պարաշյուտը:

7. Քիչ հավանական է նաև, որ մարդիկ կարող են ճիշտ օգտագործել պարաշյուտը, որն առաջին անգամ են տեսնում: Այսինքն` պետք է նախապես սովորել կիրառել այն: Եվ եթե դուք արդեն որոշել եք օգտվել դրանից, ապա պետք է կրեք այն ողջ ճանապարհի ընթացքում:

8. Եվ, վերջիվերջո, պարաշյուտով թռնելու համար համարձակություն պետք է ունենաք:

Այնպես որ, եթե նույնիսկ դրանք առկա լինեն ինքնաթիռում, ոչ ոքի չեն կարող փրկել:

Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը




Լրահոս