Նշվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիոս Յուրի Շուքուրյանի 75-ամյա հոբելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` նոյեմբերի 10-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում գիտական հանրությունը նշեց ինֆորմատիկայի ևհաշվողական տեխնիկայի բնագավառի հայտնի մասնագետ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի 75-ամյա հոբելյանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ունեցած բարձր ավանդի համար Յուրի Շուքուրյանին շնորհվեցին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, ԵՊՀ-ի եւ Հայաստանիազգային ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալներ:

Յուրի Շուքուրյանին շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ-ի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ ԳԱԱ գիտակազմակերպչական հաստատությունների ղեկավարներ, հայ գիտնականներ:

Յուրի Շուքուրյանը ծնվել է Երեւանում: Անցել է գիտական ճանապարհ: 1963թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1986 -2006թթ. գլխավորել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացմանպրոբլեմների ինստիտուտ: 1994թ-ի Յուրի Շուքուրյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահն է:

1971-1986թթ. աշխատելով Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` Յուրի Շուքուրյանը ստացել է արագագործ և հուսալի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ) միկրոծրագրայինկառուցվածքների ավտոմատացված նախագծման համակարգերի մաթեմատիկական ապահովման ստեղծմանկարևոր տեսական և կիրառական արդյունքները: Նա խոշոր ներդրում է կատարել հաշվողական կառուցվածքներիսինթեզի ավտոմատահանրահաշվական մոտեցման զարգացման մեջ:

Յուրի Շուքուրյանի ղեկավարությամբ և մասնակցությամբ ստեղծվել է հատուկ նշանակությանմիկրոկոմպյուտերների օպերացիոն համակարգ, որի համալրման, վերականգնման հնարավորությունը և ցանցայինմիջոցները ապահովել են արտադրատեսակների հուսալի աշխատանքը: Մշակվել են մի շարք կիրառական գործիքային ծրագրեր, որոնք ազդեցություն են թողել Հայաստանում մշակված ԷՀՄ-ների մաթեմատիկականապահովման զարգացման վրա: Նրա կողմից ստացվել են նոր արդյունքներ, որոնք վերաբերվում են ծրագրերիտեստավորման համար լրիվ օրինակների համակարգի կառուցմանը և մեծ ինտեգրալային սխեմաներիվերիֆիկացմանը:

Յուրի Շուքուրյանի կողմից ստացվել են նոր տեսական արդյունքներ տարաբաշխված մաթեմատիկական մոդելների և զուգահեռ հաշվարկների վերաբերյալ: Նրա գործուն մասնակցությամբ ստեղծվել է ակադեմիայի համակարգչային ցանցը, մշակվել ու կատարելագործվել են ՀՀ ԳԱԱ 30-ից ավելի ինստիտուտներ ընդգրկող ցանցի ծրագրային ապահովման համակարգերը:

Ակադեմիկոս Շուքուրյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծվեցին ԱրմԿլաստերը, հայկական հաշվողական Գրիդ ինֆրակառուցվածքը և սկսվեցին աշխատանքներ Հայաստանի ազգային սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը կնպաստի հաշվողական գիտությունների զարգացմանը և դրա օգտագործմանը Հայաստանի սոցիալական խնդիրների և տնտեսության պահանջների համար:

Յուրի Շուքուրյանի ջանքերի շնորհիվ պահպանվեցին և նոր զարգացում ստացան ՀՀ ԳԱԱ միջազգային կապերը ինֆորմատիկայի և հարակից գիտությունների գծով: Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ երկու տարին մեկ կազմակերպվում են Կոմպյուտերային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովներ (CSIT):

Ծանրակշիռ է նրա վաստակը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Նրա ղեկավարությամբ գիտական աստիճան են ստացել 20-ից ավելի երիտասարդներ:

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատել Յուրի Շուքուրյանի երկարամյա գիտական և գիտակազմակերպական գործունեությունը՝ շնորհելով նրան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Պատվո նշան շքանշաններ, ինչպես նաև գիտության վաստակավոր գործչի կոչում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն




Լրահոս