Ներսես Երիցյանը 1 մլն դրամից ավել աշխատավարձ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձավ իր և իր տեղակալի աշխատավարձերի չափերի մասին խոսակցություններին:

«Ինչ վերաբերում է անձնական տվյալներին, ասեմ, որ ես իսկապես չգիտեի, թե իմ տեղակալն ինչքան է ստանում, բայց հիմա արդեն գիտեմ», – նշեց նա` հավելելով, որ իր աշխատավարձը մոտ տասն անգամ պակաս է բանկի ղեկավար անձնակազմի աշխատավարձից:

Իսկ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ նշեց, որ ամսական ստանում է 1 միլիոն 300 հազար դրամ աշխատավարձ: Երիցյանը նաև հավելեց, որ իր աշխատավարձից չի դժգոհում:




Լրահոս