«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանային «թեժ» հարսանիքների սեզոնը կարծես եզրափակվեց շաբաթ օրը Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի որդու՝ Վահեի հարսանիքով, որն ամուսնացավ հոր ուսանողական ընկերոջ դստեր՝ Լիլիթի հետ: Պսակադրությունը կայացավ Սուրբ Զորավոր եկեղեցում, խնջույքը՝ Եգանյանի եղբորը պատկանող «Օջախ» ռեստորանում: Հարսի հայրը Ռուսաստանում զբաղվում է բիզնեսով, քավորն էլ մյուս ուսանողական ընկերն է՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը:
Թեեւ Սերժ Սարգսյանը ներկա չի եղել հարսանիքին, սակայն առաջին տիկինը ներկա է եղել: Ներկա է եղել նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այրին: Հարսանիքին չի մասնակցել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Երկրի առաջին դեմքերի բացակայությունը լրացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը սրտանց ուրախացել է եւ նույնիսկ առաջին տիկնոջը պարի հրավիրել: Ներկաները պատմում են, որ շատ ճոխ, մեծ հարսանիք էր, Եգանյանը հրավիրել էր հեռու-մոտիկ ընկերներին, ծանոթներին ու «կիսածանոթներին»՝ էլիտար հարսանիքների մշտական «սաստավին»՝ անկախ նրանից, թե ում հետ ինչքան է մտերիմ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: