ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները. փոխանցում է РИА Новости-ն:
«Իրանի հետ մեր հարաբերությունները չեն կարգավորվել: Այդ պատճառով ես որոշել եմ, որ անհրաժեշտ է շարունակել ազգային արտակարգ իրադրության ռեժիմը, որը հաստատվել էր Իրանի դեմ 12170 հրամանագրով»,-հայտարարել է Օբաման:
Պատժամիջոցներից բացի, որոնք վերաբերում են միջուկային ծրագրին և պետք է չեղյալ համարվեն Իրանի և միջազգային հանրության կողմից համապատասխան համաձայնագրերի իրականացման դեպքում, ԱՄՆ-ն կպահպանի Իրանի դեմ պատժամիջոցները մի շարք այլ պատճառներով՝ ներառյալ «ահաբեկչության աջակցությունն» ու Թեհրանի հրթիռային ծրագիրը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան