74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցել նույնականացման քարտերով: Հավելենք, որ ընդդիմության ներկայացուցիչները հիմնականում դեմ էին այս ձևով նախագծի ընդունմանը, քանի որ այն մեծացնում էր ընտրակեղծիքներ անելու հնարավորությունը: