ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի դստեր մասին Reuters գործակալության տեղեկությունները, փոխանցում է РИА Новости-ն:
Reuters գործակալությունը՝ հղում անելով «Գազպրոմբանկ»-ի տնօրեն Անդրեյ Ակիմովի խոսքին, «Ինոպրակտիկա» ընկերության ղեկավար Կատերինա Տիխոնովային ՌԴ նախագահի դուստր է անվանել:
«Ես կարող եմ հերքել: Ակիմովը ևս հայտարարել է, որ նման տեղեկություն չի տարածել»,-հայտնել է Պեսկովը:
Ակիմովն իր զարմանքն է արտահայտել, թե ինչպես նման հեղինակավոր պարբերականը, ինչպիսին Reuters-ն է, կարող էր խեղաթյուրել իր խոսքերը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան