Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին առաջիկա օրերին աճուկի վիրահատության է ենթարկվելու:
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ իտալացի հարձակվողը մեկնել է Կոպենհագեն, որտեղ տեղի է ունենալու վիրահատությունը, ինչի պատճառով ֆուտբոլիստը բաց է թողնելու թիմի առաջիկա հանդիպումները:
Նշենք, որ Բալոտելին վնասվածք է ստացել «Նապոլիի»(0:4) հետ խաղում: