ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդունել է «Միդիա-Շանգալ» -ի խորհրդի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014թ. Օգոստոս ամսից մինչև օրս շարունակվող Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում եզդիների ցեղասպանության հարցը: Որը կազմակերպել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրեշների կողմից:

Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը խնդրեց դեսպանին որպեսզի Եվրոպական միության անդամ պետությունները և միջազգային կազմակերպությունները հետևողականություն և պատասխանատվություն ցուցաբերեն եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու, կանանց և երեխաներին ժամ առաջ ստրկությունից ազատագրելու համար: Օգնեն եզդիներին և քրիստոնիաներին միջազգային կազմակերպությունների հովանու տակ և անվտանգության երաշխավորությամբ ինքնավարություն ձեռք բերելու համար:

Ա. Շարոյանը դեսպանին ծանոթացրեց նաև Հայաստանի եզդիների համայնքի առօրյաին և միավորման գործնեությանը ու նպատակներրին: դեսպանը հավաստիացրեց, որ ԵՄ-ը ՀՀ-ում պլանների իրագործման դեպքում հաշվի կառնի նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը:

Ա. Շարոյանը շնորհակալություն հայտնեց եզդի փախստականերին աջակցության և մարդասիրական օգնության համար և վստահեցրեց, որ շուտով եզդիները կազատագրեն իրենց բնօրրանը և Շանգալ «Սինջար» քաղաքը:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս