ՀՀ գլխավոր դատախազը Սոչիում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազը Սոչիում երկկողմ հանդիպումներ է ունեցել
Դատախազների միջազգային ասոցիացիայի կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար կազմակերպված 7-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Սոչիում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել իր գործընկերների հետ:

Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազ Պավել Զեմանի, Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Խոջաթ օլ Իսլամ Ս. Ի. Ռաիս-Ասսադիտիի և Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազ Կոստաս Կլերիդեսի հետ երկկողմ հանդիպումների ընթացքում գլխավոր դատախազները միմյանց շնորհակալություն են հայտնել Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում կնքված բազմակողմ միջազգային պայմանագրերի հիման վրա քրեական գործերով տարիների ընթացքում ցուցաբերված իրավական օգնության համար: Առանձին քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանը վերաբերվող հարցեր:

ԻԻՀ և ՀՀ գլխավոր դատախազները պայմանավորվածություն են ձեռք բերել քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություններն ավելի սեղմ ժամկետներում կատարելու, ինչպես նաև երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր կնքելու մասին:
Չեխիայի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազների հետ երկկողմ հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց փոխադարձ այցերի առաջարկ են կատարել:




Լրահոս