ՉԻ.Սպանված գյուղապետը վաղուց էր հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով` Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանը, որն ապրիլի 2-ին սպանվել է գյուղապետարանի շենք մտնելիս, որոշ ժամանակ առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: “Ոստիկանությունից “ՉԻ”-ին փոխանցել են, որ գյուղապետին անգամ կանչել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նա անցկացրել է բավական երկար ժամանակ: Թե ինչ գործով է Հրաչ Մուրադյանը կանչվել ոստիկանության 6-րդ վարչություն, երեկ թերթին չի հաջողվել ճշտել,-գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”:




Լրահոս