Քրդերը խոշոր հարձակում են սկսել Իրաքում «Իսլամական պետության» դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրդական զինված ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակում են սկսել Իրաքում «Իսլամական պետության» դեմ՝ Սինջար քաղաքում վերահսկողություն սահմանելու նպատակով, փոխանցում է BBC Russian-ը:

Քրդական հրամանատարության տեղեկությունների համաձայն՝ հարձակումը սկսվել է առավոտյան ժամը 7-ից: Օպերացիային մասնակցում է մոտ 7,5 հազր զինյալ՝ ԱՄՆ գլխավորությամբ ռազմական կոալիցիայի աջակցությամբ:

Սինջարը «Իսլամական պետության» համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի՝ Ռաքքա և Մոսուլ քաղաքների հետ:

Սինջարը իսլամիստների վերահսկողության տակ էր անցել 2014թ. օգոստոսին, որից հետո քաղաքից փախուստի էին դիմել մի քանի տասնյակ հազարավոր քուրդ եզդիներ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս