“ՉԻ”-ն փորձել է ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանից ճշտել, թե գերատեսչությունն ինչպես է վերահսկում կրոնական աղանդների գործունեությունը Հայաստանում։
“Արզուման Հարությունյանը հարցին հարցով պատասխանեց. “Մե՞ր խնդիրն է աղանդների դեմ պայքարելը”։ “ՉԻ դիտարկմանը, թե ԱԱԾ պետի տեղակալը ազգային անվտանգության խնդիր չի՞ համարում աղանդների չվերահսկվող գործունեությունը, ԱԱԾ պետի տեղակալը փորձեց նախ ճշտել, թե աղանդ ասելով ինչ ենք հասկանում, իսկ այնուհետեւ ասաց. “Կրոնական աղանդներ կան, որոնք նաեւ օրենքի սահմաններում են չէ՞ գործում։ Որոնք որ սպառնալիք են համարվում եւ օրենքի շրջանակներում չեն գործում, այդ ժամանակզբաղվում ենք, իսկ եթե օրենքի շրջանակներում են գործում եւ գրանցված են, այդ դեպքում մենք անելիք չունենք։
“Իսկ գրանցված կրոնական կազմակերպությունների ֆինանսական շարժերի մասին տեղեկությունների վերլուծություն կատարվո՞ւմ է եւ դրանից ի՞նչ հետեւություններ են արվումե հարցին Ա. Հարությունյանը պատասխանեց. “Այս պահին միանշանակ չեմ կարող ասել, բայց մենք ֆինանսական հսկողություն իրականացնելու գործառույթ չունենք”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”։