Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն առանձնատուն են գնել Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ հոլիվուդյան զույգը համալրել է իր էլիտար անշարժ գույքի «հավաքածուն». փոխանցում է Mirror-ը: Աստղային զույգը Թուրքիայում առանձնատուն է ձեռք բերել:

4-հարկանի «պալատի» արժեքը մոտ 3 մլն դոլար է: Սակայն, ինչպես գրում է պարբերականը, հիշելով Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում զույգի նախկին առանձնատների արժեքը, կարելի է հաստատել, որ ներկայիս ձեռքբերումը համեմատաբար «բյուջետային» է:

Այս տարվա ամռանը զույգն իր 6 երեխաների հետ այցելել է ծովի ափին գտնվող առանձնատունը Ուռլա քաղաքում՝ իրենց ընկերներից մեկի հրավերով:

Նշվում է, որ տեղի տնտեսության համար նման գնումն իսկական նվեր է դարձել, քանի որ հոլիվուդյան աստղի հարևանությամբ ապրելու փաստն ինքնին մեծացրել է Ուռլա քաղաքում տների գները:




Լրահոս