Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունն անում է հնարավոր ամեն բան գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին թիմում պահելու համար։
Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է նրան առաջարկել երկարաձգել պայմանագիրը մինչև 2020 թվականը՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով:
Մյունխենցիների հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը, իսկ նրա աշխատավարձը կազմում է 8.5 մլն եվրո։