Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը բանակցում է «Բեշիկթաշ» տեղափոխության վերաբերյալ:
Տեղեկություններ են շրջանառվում, որ կողմերի միջև բանակցությունների առաջին փուլն անցել է Մոսկվայում՝ «Սպարտակ»-ի և «Լոկոմոտիվ»-ի միջև Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խաղից առաջ:
Նշվում է, որ 2 ակումբներն արդեն հստակեցրել են 25-ամյա Օզբիլիսի տրանսֆերային արժեքը, որը կկազմի 3.5 միլիոն եվրո:
Հավելենք, որ Արազ Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբան»-ից է տեղափոխվել մոսկովյան ակումբ: