ՀԱԿ պատգամավորները ԱԺ հատուկ նիստին չեն մասնակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի ,Հայ ազգային կոնգրեսե խմբակցությունը քիչ առաջ ավարտված նիստում որոշել է չմասնակցել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման Ազգային ժողովի ապրիլի 9-ի հատուկ նիստին: Այս մասին “Pastinfo .am”-ի թղթակցին հայտնեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ Ա.Մանուկյանի՝ ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունները կեղծված են և ՀԱԿ-ը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Նա ընդգծեց, որ սրանով պայմանավորված՝ նախկինում էլ կար երդմնակալությանը չմասնակցելու որոշում, սակայն ֆորմալ առումով այն այսօր կայացվեց:
Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին խմբակցության ներկայացուցչի հնարավոր չմասնակցությանը, ապա, ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղարի, այդ մասին որոշում չկա, սակայն խմբակցությունը հակված է այդպես վարվել:
“Դա միակ հանձնաժողովն էր, որ պարիտետ կար, հարցեր քննարկելու հնարավորություն կար: Հիմա իշխանություններն այդ էլ ամբողջությամբ վերցրեցին իրենց ձեռքը, և այնտեղ ընդդիմադիր ներկայացուցչի մասնակցությունն ուղղակի անիմաստ է դառնում. որևէ հարց չես կարող անցկացնել”,-նշեց Ա.Մանուկյանը:




Լրահոս