
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել հայ-ամերիկյան համագործակցությամբ իրականացվելիք նոր նախագծերին առնչվող հարցեր, որոնք ներառում են տնտեսական և հումանիտար ոլորտները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը: