
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Վեց տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված նորակառույց կենտրոնի բացման պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետն ու նախարարը շրջել են մասնաշենքում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին եւ համոզվել, որ այն ապահովված ստեղծագործական խմբակների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Բարձր գնահատելով քաղաքապետարանի ու, մասնավորապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը՝ Երեւանի փրկարարական վարչության նմանատիպ նախաձեռնումներին մշտապես օժանդակելու համար, նախարարության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այն կլինի շարունակական: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ հենց այդպես էլ կլինի: