
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրացված քաղաքական ուժերից երկուսի՝ “Օրինաց երկիր” և “Առաքելություն” կուսակցությունների ընտրական ցուցակներից մեկական թեկնածուներ այսօր ինքնաբացարկ են հայտնել՝ դիմումներ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես “Pastinfo. am”-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, հետագա ընտրապայքարից հրաժարվել է ՕԵԿ ցուցակի 57-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՕԵԿ անդամ, “Բաղդասար” ՍՊԸ-ի տնօրեն Վրույր Խաչատրյանը, իսկ “Առաքելություն”-ից՝ ցուցակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող, “Ռոսգոսստրախ Արմենիաե ՓԲԸ-ի աշխատակից , անկուսակցական Արա Պետրոսյանը: