Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին հարձակվող Վալերի Կեչինովը խոսել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի մասին:
«Կարծում եմ, որ Մովսիսյանն այլևս չի ցանկանում խաղալ «Սպարտակ»-ում, իսկ այդ դեպքում պետք է բաց թողնել նրան: Չեմ կարող ասել, որ Օզբիլիսի մոտ ևս չկա ցանկություն: Այլ հարց է, որ նա ևս ունենում է առողջական խնդիրներ: Երևում է, որ Արազը ձգտում է, սակայն, միևնույն է, սպասելիքները չի արդարացնում»,- նշել է Կեչինովը: