Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի և Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1946 թվականի նոյեմբերի 13-ին է ծնվել ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը: ՀՀ անկախության 1-ին տասնամյակում զբաղեցրել է ՀՀ պետական տարբեր առանցքային պաշտոններ, Վազգեն Սարգսյանի հետ միասին հանդիսացել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմաքաղաքական հենարաններից։ ՀՀ պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար, ում անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Վանո Սիրադեղյանը ծնունդով ՀՀ Տավուշի մարզի Կոթի, նախկին ՀԽՍՀ Շավարշավան գյուղից է։ Սովորել է Երևանի պետական համալսարանում և 1974թ. ավարտել այն։ Ստացել է բանասերի մասնագիտություն։ Տիրապետում է լրագրությանը, հրապարակախոսությանը։ 1966-1969 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982-ին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։

arm133991920213

1988-ից անդամակցում է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ 1988-ին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում է և բանտարկվում մինչև 1989թ. մայիսը։ 1990-1991թթ. աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

1eCchVNmvyg

1991-1992թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարար, 1997-1998 թթ.՝ Երեւանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թ.-ի մայիսի 30-ին թիվ 75 ընտրատարածքից ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել։ Հանդիսացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

3HrEbDqjz4s

Վ. Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է, 1990–1992 և 1997–2000 թթ. ընտրվել է որպես կուսակցության վարչության նախագահ:

Վ. Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նա ՀՀ իրավապահ մարմինների կողմից փնտրվում է և ներկայումս գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Վանո Սիրադեղյանը ամուսնացած է, ունի 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանում որպես տնօրեն:

Անաստաս Միկոյան

1895 թվականի նոյեմբերի 13-ին է ծնվել Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943) Անաստաս Հովհաննեսի Միկոյանը (մահացել է 1978-ի հոկտեմբերի 21-ին Մոսկվա)։ Հայտնի է որպես խորհդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներից մեկը (1919-1974թթ․), ինչը նույնիսկ դարձել է քաղաքական սատիրայի թեմա։

i516_1204_68_7867e41c87ec1

Հայտնի է նաև Հայաստանում 1500-2000 հայի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների, մշակութային և քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Եժովի միջոցով Ստալինին ուղղված իր դիմում-խնդրանքով, ինչպես նաև Արցախը, Նախիջևանն ուԳարդմանքը Խորհրդային Ադրբեջանի կազմում թողնելու, Հայկական հարցը միջազգային ասպարեզից հեռացնելու  անխախտ դիրքորոշումով և պահանջով։




Լրահոս