Այսօրվանից Հայաստանի մարզերում մեկնարկել է «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը:
Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ մեկնել են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում եւ քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում:
Քարոզարշավը հեռարձակվում է ուղիղ եթերում, ուստի` դրան կարող է հետևել ցանկացած անձ:
Ուղիղ եթերը` «Ա1+»-ի: