ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԿԱԹԵ ԿԻՆԸ՝ ՄԱՐԳԱՐԵԹ ԹԵՏՉԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
87 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, երկաթե կին Մարգարեթ Թեթչերը: Նրա մամլո խոսնակի փոխանցմամբ՝ Թեթչերը մահացել է ուղեղի կաթվածից: Նա երկար տարիներ վատառողջ էր, տառապում էր հիշողության կորստից ու արդեն տարել էր մի քանի կաթված: Մարգարեթ Թեթչերը եղել է 20-րդ դարի Մեծ Բրիտանիայի ամենաերկար ժամկետով վարչապետը: Նա 11 տարի անցկացրել է Դաունինգ Սթրիթում: Վերջին տարիներին նա վարում էր հանգիստ կյանք՝ հեռու քաղաքականությունից:




Լրահոս