Վանաձորցիների արկածները. կինն ու տղամարդը որոշել էին բնակարանը հասարակաց տուն դարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի 64-ամյա բնակիչ Սամվել Ս.-ն որոշել էր իր բնակարանը հասարակաց տուն դարձնել: Որոշումն արդեն իսկ կատարման փուլում էր, ավելին՝ ծառայություններից օգտվող էլ կար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս տարվա գարնանը Սամվելն իր բնակարանի սենյակը պարբերաբար տրամադրել է իր համքաղաքացի ոմն Նարինեի՝ պոռնկությամբ զբաղվելու համար:

Այս կինն էլ իր «վաստակածի» մի մասը տրամադրում էր Սամվելին: Իսկ թղթադրամները մեր «հերոսները» կնիքում էին: Մարմնավաճառի զուգընկերները, մասնավորապես, Սամվելին էին տալիս 1-2 հազար դրամ՝ որպես գույքային օգուտ:

Ավելի ուշ Սամվել Ս.-ի մոտ ախտորոշվել է «Օլիգոֆրենիա»/Դեբիլություն» հիվանդությունը, նա էլ իր հերթին միջնորդել է արագացված դատաքննություն անցկացնել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Այսպիսով` դատարանը նախօրեին վճռել է Սամվելին դատապարտել 200 հազար դրամի չափով: Տուգանքի վճարումը տարաժամկետվել է, և վճարման համար սահմանվել 10 ամիս ժամանակ, յուրաքանչյուր ամիս 20 հազար դրամ բռնագանձումով:




Լրահոս