ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ հնդիկներ դիմել են իրավապահներին․ իրենց ծեծել են, սոված թողել և հիմա պահում են նախկին պատգամավորի հյուրանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հնդիկներ են դիմել իրավապահներին եւ հայտնել, որ Հնդկաստանում գործող տարբեր գործակալությունների միջոցով իրենց հավաքագրում և կազմակերպում են Հնդկաստանի քաղաքացիների ՀՀ տեղափոխումը, որտեղ, օգտագործելով վերջիններիս վիճակի խոցելիությունը, վերցնելով անձնագրերը, մասամբ զրկելով ազատ տեղաշարժից, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պահում են շահագործման վիճակի մեջ:

Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռայհան Սաինելաբուդինը, «Ֆայնդ յոր փրոգրես» ՍՊԸ ղեկավար Աննա Փեթակչյանի հետ, աշխատանքային շահագործման ենթարկելու նպատակով Հնդկաստանում գործող տարբեր գործակալությունների միջոցով հավաքագրում և կազմակերպում է Հնդկաստանի քաղաքացիների ՀՀ տեղափոխումը, որտեղ օգտագործելով վերջիններս վիճակի խոցելիությունը, վերցնելով անձնագրերը, մասամբ զրկելով ազատ տեղաշարժից, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պահում է շահագործման վիճակի մեջ:

Արդյունքում հունվարի 15-ին Հնդկաստանի քաղաքացի Սաջև Կումար Չանդրաշեկարան Պիլայինը իրավապահներին պատմում է, որ որ 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց 2023թ. աշնանը Հնդկաստանում գործող գործակալություններից մեկի միջոցով տեղափոխվել է ՀՀ: Նշված գումարը ներառել է ՀՀ-ում կացության և աշխատանքի թույլտվություն ստանալը, ինչպես նաև ՀՀ-ում դիմավորելը, 1 ամիս անվճար կեցությունը և աշխատանքի տեղավորելը: ՀՀ-ում իրեն դիմավորել են Ա.Փեթակչյանը և Ռ.Սաինելաբուդինը, ովքեր արդեն ՀՀ-ում վերցրել են իր անձնագիրը, տեղավորել իրենց պատկանող Երևան քաղաքի Արին Բերդ փողոցում գործող հյուրանոցներից մեկում: Մեկ ամիս այնտեղ մնալուց հետո Ս.Չանդրաշեկարան պահանջել է իրեն խոստացված պայմանների կատարումը, մասնավորապես աշխատանքի ապահովումը և փաստաթղթերի ձևակերպումը, հակառակ դեպքում պահանջել է վերադարձնել իր անձնագիրը և ուղարկել Հնդկաստան: Մի քանի նման խոսակցություններից հետո, հերթական անգամ սնունդ չտրամադրելու շուրջ ծագած խոսակցության ժամանակ Ռ.Սաինելաբուդինը հնդկերեն լեզվով խոսացող 3 այլ անձանց հետ միասին, Ա.Փեթակչյանի ներկայությամբ ծեծի են ենթարկել իրեն, պահանջել այլևս չբողոքել և նրան տեղափոխել Ա.Փեթակչյանին պատկանող այլ կացարան ու պահել փակի տակ: Այդ կերպ կոտրելով նրա դիմադրությունը, որոշ ժամանակ անց տեղափոխել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 25 հասցեում գործող, իրենց պատկանող «Չերրի» հյուրանոց:

Ս.Չանդրաշեկարան իր հաղորդմամբ հայտնել է նաև, որ նույն եղանակով Հնդկաստանից ՀՀ են տեղափոխվել նաև Հնդկաստանի քաղաքացիներ Սուդհեշ Եսոդհարանը, Կուպպուսամի Մուրուգեսանը, Բալակրիշնան Մուրուգեսանը, Ռիջու Մելաթ Դևասսիը, Ժոզեֆ Վանդակամ Չերիանը, Ջոյս Վարգեսեը և Ժոզեկուտի Կումբուկալ Ժոզեֆը, ովքեր նույնպես հայտնվել են իր կարգավիճակում և գտնվում են Ա.Փեթակչյանին ու Ռ.Սաինելաբուդինին պատկանող հյուրանոցում:

Նշենք, որ «Չերրի» հյուրանոցը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանին, որտեղ էլ հնդիկներին պահում են:

Քնար Մանուկյան




Լրահոս