UFC-ի թեթևագույն քաշային կարգում չեմպիոն Ռոնդա Ռոուզին երեկ իր հերթական մենամարտն է անցկացրել: Երեկ նա պարտվել է Հոլի Հոլմին:
Նշենք, որ սա Ռոուզիի կարիերայի առաջին պարտությունն էր: Մինչ այս, Ռոուզին անցկացրած 12 մենամարտերում 12 հաղթանակ էր տարել, որից 11-ը՝ 1-ին ռաունդում:
UFC-ի 193-ի շրջանակներում գլխավոր մենամարտը հենց սա էր: Ներկայացնում ենք երեկ տեղի ունեցած մյուս խաղերի արդյունքները:
Ջոաննա Էնդջեյչիկը ժյուրիի միաձայն որոշմամբ հաղթել է Վալերի Լետորնոյին (49-46, 49-46, 50-45)
Մարկ Հանտը նոկաուտի ենթարկեց Անոտնիո Սիլվային:
Ռոբերտ Ուիտակերը ժյուրիի միաձայն որոշմամբ հաղթեց Յուրայու Հալլին:
Ջարեդ Ռոշոլտը հաղթեց Ստեֆան Շտրուվեին