«Այո և ոչ» իրապատման շրջանակներում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը: «Հարավ»-ի ուղղության ներկայացուցիչներն իրենց քարոզարշավն իրականացնում են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
«Ոչ»-ի կողմնակից Ազատ Արշակյանը նշեց, որ սյս սահմանադրությունը հակասոցիալական է: «Ձեզանից յուրաքանչյուրը պետք է ծանոթ լիներ նախագծին, սակայն մեր իշխանությունն այնքան ծույլ է, որ ժամանակին սահմանադրությունը չի բաժանել քաղաքացիներին», – հավելեց նա:
Իսկ «այո»-ի կողմնակից Հրայր Թովմասյանն էլ հայտարարեց, որ սոցիալական իրավունքների առումով սահմանադրության տեքստը պակաս չունի: «Այո»-ի կողմնակից Կարինե Աճեմյանն էլ հավելեց, որ սահմանադրական փոփոխություններին պետք է ասել «այո» որովհետև խորհրդարանական կառավարման միջոցով է պետք զարգացնել ժողովրդավարությունը: