ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավորության դեպքում Հայաստանից պատրաստ է արտագաղթել բնակչության 40 տոկոսը, այլ կերպ ասած՝ 1,16 մլն մարդ. անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում նման եզրակացության է հանգել «Գելափ» հետազոտական կազմակերպությունը: Ու քանի որ Եվրամիությունը վերջերս ՀՀ-ին 1 մլն եվրո դրամաշնորհ է տվել արտագաղթը կանխելու համար, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին «Ժողովուրդ»-ը խնդրեց մանրամասնել, թե ինչպես են պայքարելու արտագաղթի դեմ: Պարզվեց՝ հերթական ուսումնասիրությունն են անելու: «Եվ որպեսզի գնահատական տանք, պետք է նախ հասկանանք ծրագրի բովանդակությունը, թիրախները եւ ակնկալվող արդյունքը: Այդ ամենը պետք է ամբողջականության մեջ նայել… Հիմա այս ծրագրի շրջանակներում քայլ է կատարվում, որպեսզի առնվազն այն խնդիրները, որոնց մասին տեղյակ ենք, փորձենք լուծումներ տալ»,-ասաց նախարարը: Թե ինչպես են գտնելու մարդկանց, ովքեր ուզում են արտագաղթել, եւ ինչպես են համոզելու չգնալ, կարելի է կանխատեսել:




Լրահոս