ԿՐԿԻՆ ԱՆՀԵՏԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ամեն հինգշաբթի, երեկ էլ՝ կառավարության նիստից հետո, գրեթե բոլոր նախարարներն «անհետացան» հետնամուտքից: Իր համարձակությամբ «առաջատարը» մնաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը թեեւ մշտապես հայտարարում է, թե շտապում է, բայց չի զլանում եւ գոնե կարճ պատասխանում է լրագրողների հարցերին: Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, որը սկզբում կարծես թե որոշել էր դուրս գալ գլխավոր մուտքից, սակայն, տեսնելով լրագրողների բանակը, «վախեցավ» եւ իր շատ գործընկերների նման հեռացավ հետնամուտքից: Իսկ «Ավելի լավ Երեւան» կառուցելու առաքելություն ստանձնած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռացավ ավտոմեքենաների համար նախատեսված մուտքից, որպեսզի ընդհանրապես չերեւա:




Լրահոս