ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչով են պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի` զինտեխնիկայի եւ հատուկ ստորաբաժանումների կուտակումները, եւ ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը այս իրավիճակում: «Սովորաբար գարնանը նման կուտակումներ լինում են, իսկ թե ինչու են դրանք լինում, Ձեր հարցին կպատասխանեն պաշտպանության նախարարությունից: Այնպես որ, խուճապի առիթ չկա»,-նշեց Շ. Քոչարյանը:
Դուք՝ որպես ԱԳ փոխնախարար, չգիտե՞ք, թե այդ քայլերով ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը. այս հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Դե գիտեք ինչ կա, ՊՆ-ի՛ն հարցրեք»: Հետաքրքիր է, թե ինչու էր ԱԳ փոխնախարարը խուճապի չմատնվելու կոչ անում, եթե իրականում ինքն էր խուսափում հիմնավորել, թե ինչի հետեւանք է ոչ սովորական իրավիճակը:




Լրահոս